Արձակուրդայինի հաշվարկ

Այս գործիքը նախատեսված է ՀՀ օրենսդրության համաձայն արձակուրդային վճարների հաշվարկման համար:
Հաշվարկը կարելի է բացել Հիմնական մենյուի Գործիքներ > Արձակուրդի հաշվարկ հրամանով, կամ Գործիքների մենյուների Հաշվարկներ բլոկի հրամանով, կամ Արագ հասանելիության հրամանների ցանկի Արձակուրդ հրամանով:

( a ) - Արձակուրդի տևողությունը: Այստեղ պետք է նշել արձակուրդի սկիզբը և ավարտը: Ամսաթիվը կարելի է մուտքագրել ստեղնաշարի միջոցով կամ օգտվել ամսաթվի աջ կողմում առկա սլաքներից, նշված սլաքների ֆունկցիան կատարում է նաև ստեղնաշարի վրա առկա վերև և ներքև շարժվելու սլաքները:
( b ) - Ռեզիդենտ: Եթե աշխատողը "Եկամտահարկի մասին" ՀՀ օրենքի համաձայն ոչ ռեզիդենտ է, ապա պետք է հանել "Ռեզիդենտ" նշիչը:
( c ) - Աշխ. շաբաթ: Այստեղ պետք է նշել տվյալ աշխատողի համար նախատեսված աշխատանքյին շաբաթը` հնգօրյա կամ վեցօրյա:
Հիշեցնենք, որ 6-օրյա աշխատանքային շաբաթ կարելի է սահմանել աշխատանքի բնույթից կամ այլ պայմաններից այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում` սկսած 2011թ.-ի ապրիլից (տես Օրենսդրական փոփոխություններ` Մարտ 2011):
( d ) - Հաստատել: Ռեզիդենտի ընտրության և ժամանակահատվածը նշելուց հետո սեղմեք այս հրամանը, որից հետո կբացվի միջինի հաշվարկման հատվածը:


( e ) - Հաստիք: Այս վանդակը նախատեսված է աշխատանքի հեշտացման համար: Լրացրեք տվյալ աշխատակցի ամսական հաստիքը և սեղմեք "Լրացնել" հրմանը` նպաստին նախորդող բոլոր 12 ամիսները Հաստիք վանդակը կրացվի այդ թվով:
( f ) - Ոչ լրիվ ամիսները: Աշխատանքային Օրենսգրքի համաձայն միջինի հաշվարկման ժամանակ ոչ լրիվ ամիսները չեն մասնակցում հաշվարկին, այդ պատճառով ընտրեք նպաստի սկզբի ամսաթվին նախորդող 12 ամիսներից այն բոլոր ամիսները, որի ընթացքում աշխատողը գտնվել է արձակուրդում, ստացել է անաշխատունակության նպաստ կամ այլ կերպ բացակայել է:
( g ) - Ամիսներ: Երբ նշվում է նպաստի սկիզբը, ապա ծրագիրը ավտոմատ բերում է այդ օրվան նախորդող 12 միսների ցանկը` անհրաժեշտ թվերը լրացնելու համար:
( h ) - Հաստիք: Այս վանդակներում լրացվում է տվյալ աշխատողի ամսական հաստիքը: Այն կարելի է միանգամից լրացնել բոլոր վանդակների համար (e) նշված ձևով, որից հետո անհրաժեշտության դեպքում ցանկացած վանդակում կատարել ուղղումներ: Այն ամիսները որոնք (f) նշված ձևով նշված են ոչ լրիվ, չեն մասնակցում հաշվարկին ու ավտոմատ փակվում են համակարգի կողմից:
( i ) - Հավելումներ: Հաճախ հաստատուն ասմական հաստիքից բացի (կամ փոխարեն) աշխատողի տվյալ ամսովա արդյունքներից կախված հաշվարկվում է այլ հավելումներ (բացի պարգևատրումներից), որոնք ևս պետք է մտնեն միջինի հաշվարկի մեջ նույն ձևով, ինչ հաստիքը:
( k ) - Պարգևատրում: Աշխատողի ցուցաբերած առաջադիմության և (կամ) տարվա արդյունքների համար հաճախ հաշվարկվում է միանվագ պարգևատրման գումար, որը պետք է միջինի մեջ մասնակցի 1/12` անկախ դրա ստացման ամիսը լրիվ է եղել, թե ոչ:
Բոլոր վանդակները ըստ կոնկրեպ պայմանների լրացնելուց հետո սեղմեք "Հաշվարկել արձակուրդայինը" հրամանը, որից հետո արձակուրդայինի հաշվարկի աղյուսակը` բաժանված ըստ ամիսների (մի քանի ամիս ներառելու դեպքում) կհայտնվի նշված հրամանի ներքևում, աղյուսակի տեսքով:


Հաշվարկի արդյունք աղյուսակը տպելու համար սեղմեք հրամանը