Նպաստի հաշվարկ

Այս գործիքը նախատեսված է ՀՀ օրենսդրության համաձայն ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման համար:
Հաշվարկը կարելի է բացել Հիմնական մենյուի Գործիքներ > Նպաստի հաշվարկ հրամանով, կամ Գործիքների մենյուների Հաշվարկներ բլոկի հրամանով, կամ Արագ հասանելիության հրամանների ցանկի Նպաստ հրամանով:

( a ) - Նպաստի տեսակը: Ամենից առաջ պետք է ընտրել նպաստի տեսակը: Այստեղ առկա է երկու ընտրություն` Հղիության և ծննդաբեր. ու Այլ տեսակի նպաստներ, այս բաժանումը կատարվում է նպաստի հաշվարկման մեթոդաբանությունից ելնելով: Եթե ընտրված է Հղիության և ծննդաբեր., ապա բացվում է լրացուցիչ ընտրության խումբ, որտեղ պետք է ընտրել հղիության և ծննդաբերության նպաստի տևողությունը` 155 և 180-ի դեպքում հաշվարկը կատարվում է նման դեպք առաջանալուց հետո գումարի ճշտման նպատակով:
( b ) - Նպաստի ժամկետը: Այստեղ պետք է նշել նպաստի սկիզբը և ավարտը: Եթե Նպաստի տեսակը նշված է Հղիության և ծննդաբեր., ապա ակտիվ է միայն նպաստի սկիզբը, իսկ ավարտը ծրագիրը հաշվարկում է ինքը` հիմք ընդունելով նշված օրերը (140, 155 կամ 180): Ամսաթիվը կարելի է մուտքագրել ստեղնաշարի միջոցով կամ օգտվել ամսաթվի աջ կողմում առկա սլաքներից, նշված սլաքների ֆունկցիան կատարում է նաև ստեղնաշարի վրա առկա վերև և ներքև շարժվելու սլաքները:
( c ) - Նպաստառուի տվյալները: Այստեղ պետք է նշել նպաստառուի աշխատանքի ընդունման ամսաթիվը: Եթե Նպաստառուն Ընկերությունում աշխատում է ավելի քան 12 ամիս (չհաշված մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը), ապա այս վանդակը կարելի է չլրացնել: Եթե Ա/Ձ-ն իր սեփական անաշխատունակության նպաստն է հաշվում, ապա պետք է ընտրի "Նպաստառուն Ա/Ձ է" նշիչը:
( d ) - Աշխ. շաբաթ: Այստեղ պետք է նշել տվյալ աշխատողի համար նախատեսված աշխատանքյին շաբաթը` հնգօրյա կամ վեցօրյա:
Հիշեցնենք, որ 6-օրյա աշխատանքային շաբաթ կարելի է սահմանել աշխատանքի բնույթից կամ այլ պայմաններից այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում` սկսած 2011թ.-ի ապրիլից (տես Օրենսդրական փոփոխություններ` Մարտ 2011):
( e ) - Հաստատել: Անհրաժեշտ ընտրություններ կատարելուց և ժամանակահատվածը նշելուց հետո սեղմեք այս հրամանը, որից հետո կբացվի միջինի հաշվարկման հատվածը:


( f ) - Հաստիք: Այս վանդակը նախատեսված է աշխատանքի հեշտացման համար: Լրացրեք տվյալ աշխատակցի ամսական հաստիքը և սեղմեք "Լրացնել" հրմանը` նպաստին նախորդող բոլոր 12 ամիսները Հաստիք վանդակը կրացվի այդ թվով:
( g ) - Ամիսներ: Երբ նշվում է նպաստի սկիզբը, ապա ծրագիրը ավտոմատ բերում է այդ օրվան նախորդող 12 միսների ցանկը` անհրաժեշտ թվերը լրացնելու համար:
( h ) - Վճարված եկամուտ: Ամեն ամսվան համա նշեք այդ ամսվա ընթացքում վճարած բոլոր տեսակի եկամուտները` ներառյալ նպաստները:
Եթե տվյալ աշխատողը Ընկերությունում աշխատանքի է ընդունվել 12 ամսից ոչ շուտ, ապա պետք է լրացնել Աշխատանքի ընդունման ամսաթիվը:

Նշված ամսաթվից կախված հաշվարկի նախորդ 12 ամիսներից համապատասխան ամիսները պփակվեն խմբագրման` համաձայն "Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքի" 22-րդ հոդվածի պահանջների: Միաժամանակ կբացվի ընտրության հնարավորություն` կապված նրա հետ, թե աշխատողը նախորգ գործատուի կողմից համապատասխան ամիսներին ստացած եկամուտի մասին տեղեկանքը ներկայացրել է:

( k ) - Հաշվարկել նպասը: Բոլոր վանդակները ըստ կոնկրետ պայմանների լրացնելուց հետո սեղմեք այս հրամանը, որից հետո նպաստի հաշվարկի աղյուսակը` բացված ըստ հաշվարկի քայլերի կհայտնվի նշված հրամանի ներքևում, աղյուսակի տեսքով: Նպաստի հաշվարկի աղյուսակը պատրաստված է Անաշխխատունակության թերթրիկի հետևի մասում լրացվող աղյուսակի ձևով, սակայն քանի որ այդ ձևը հին է և չի արտացոլում օրենսդրության վերջին փոփոխությունները, ապա Vector-ը կատարել է որոշակի փոփոխություններ:

Խնդրում ենք ուշադիր լինել, որ այս գույնով վանդակները
 
անաշխատունակության թերթիկի մեջ չեն լրացվում
Հաշվարկի արդյունք աղյուսակը տպելու համար սեղմեք հրամանը