Աշխատավարձի հաշվարկ

Այս գործիքը նախատեսված է պայմանական հաստիքից հարկերի և "մաքուր" (վճարման ենթակա) գումարի հաշվարկման և/կամ հակառակը "մաքուր" գումարի հիման վրա հետհաշվարկով "կեղտոտ" (մինչև հարկերի պահումը) գումարի ստացմա նհամար:
Հաշվարկը կարելի է բացել Հիմնական մենյուի Գործիքներ > Աշխատավարձի հաշվարկ հրամանով, կամ Գործիքների մենյուների Հաշվարկներ բլոկի հրամանով, կամ Արագ հասանելիության հրամանների ցանկի Հետհաշվարկ հրամանով:

"Կեղտոտ" գումարից "մաքուրի" հաշվարկման համար համոզվեք, որ ընտրված է (a) նշիչը, որի դեպքում (b) մուտքագրման վանդակը կլինի սպիտակ, իսկ (d) վանդակը` դեղին: Դեղին վանդակը նշանակում է այդտեղ երևում է արդյունքը, իսկ սպիտակը` մուտքագրման վանդակ:
Եթե ցանկանում եք "մաքուր" գումարից հաշվարկել "կեղտոտը" (կատարել հետհաշվարկ), ապա ընտրեք (c) նշիչը, որի արդյունքում (b) վանդակը կդառնա դեղին (այդտեղ կարտացոլվի հաշվարկի արդյունքը), իսկ (d) մուտքագրման վանդակը`սպիտալ, այդտեղ պետք է գրել ստացման ենթակա` "մաքուր" գումարը:
Այս գործիքը 1,000 դրամ և դրանից փոքր գումարների համար հաշվարկ և/կամ հետհաշվարկ չի իրականացվում:
Օտարերկրյա քաղաքացիների և քաղիրավական պայմանագրով աշխատողների գծով հարկերի հաշվարկը որոշակիորեն տարբեր է սովորական հաշվարկից, դրա համար նախատեսված է (e)Քաղաքացիաիրավական և (f)Օտարերկրիացի նշիչները:
Հարկերի հաշվարկը բացված տեսնելու համար սեղմեք (g)Մանրամասներ... հրամանը:

Հաշվարկը հնարավոր է արտահանել MS Excel ծրագիր (h) հրամանի միջոցով: Եթե Մանրամասներ... հրամանով աղյուսակը բացելուց հետ (b) կամ (d) մուտքագրման վանդակում փոփոխում եք թիվը, ապա այդ փոփոխության արդյունը բացված աղյուսակում արտացոլելու համար սեղմեք թարմացման (i) հրամանը: Մանրամասնը փակելու համար սեղմեք (k)Հակիրճ... հրամանը: